News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեջադի վերընտրման դեմ նախորդ տարի կայացած ցույցերի առնվազն երեք մասնակիցների մահվան համար պատասխանատվություն է կրում Թեհրանի նախկին դատախազ Սայիդ Մորթազավին: Այդ մասին ասված է խորհրդարանական հանձնաժողովի զեկույցում, որ հրապարակվել է կիրակի՝ հունվարի 10-ին:

Հանձնաժողովի ներկայացուցիչների տվյալներով, հենց Սայիդ Մորթազավին է պնդել, որ ձերբակալված ցուցարարներին տեղափոխեն Կահրիզակ ճամբար, որտեղ նրանց ծեծելով սպանել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սպանության մեջ մեղադրվում էին բանտի 12 աշխատակիցներ:

Երկրի իշխանություները վերջապես ստիպված են եղել փակել Կահրիզակ ճամբարը, պաշտոնանկ անել Մորթազավիին եւ հանձնաժողով ստեղծել:

Ձերբակալված ցուցարարները, ինչպես ասվում է զեկույցում, չորս օրվա ընթացքում պահվել են ծանր պայմաններում՝ 30 վտանգավոր հանցագործների հետ միասին. «Ձերբակալվածները ծեծի են ենթարկվել բանտապանների կողմից»:

Զեկույցի հեղինակները նշում են, որ «տեղի ունեցածը վարկաբեկում է իսլամական համակարգը», եւ պահանջում են պատժել մեղավորներին՝ «անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից», հաղորդում է AFP-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ