News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում ունեցավ Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին սեպտեմբերի սկզբին Իրաքի փոխվարչապետի` Հայաստան կատարելիք այցի հետ առընչվող հարցերը, ինչպես նաեւ երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտները: Ռ. Շաուեյսը նշեց, որ ինքն  ակնկալում է, որ իր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-իրաքյան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նույն օրը դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ Իրաքի մյուս փոխվարչապետ Սալահ Ալ-Մութլաքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Իրաքի եւ Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում Իրաքի ներքաղաքան իրավիճակի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դեսպան Մուրադյանի հաջորդ հանդիպումը կայացավ օգոստոսի 29-ին Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Լուբեյդ Աբաուիի հետ: Կողմերը քննարկեցին Երեւանում Իրաքի դեսպանության բացման եւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները:

Բարձր գնահատելով Իրաքում Հայաստանի դեսպանության բացումը` Լ. Աբաուին նշեց, որ ինքն անձամբ հետամուտ կլինի Երեւանում Իրաքի դեսպանության բացման հարցի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ