News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կիպրոսում  նշել են Հայաստանի անկախության օրը եւ Կիպրոսի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Նիկոսիայի Hilton Park-ում, ներկա է եղել այցով  Կիպրոսում գտվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են նաեւ Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը, խոսնակ Յանակիս Օմիրուն, ԱԳՆ-օ ղեկավար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն եւ որակ` մեր երկրների միջեւ սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ: Երկու երկրների միջեւ ավելի քան քսան ստորագրված համաձայնագրեր կան ներդրումների, կրթության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի եւ պաշտպանության ոլորտներում, որն ամուր հիմք է հանդիսանում տարբեր համատեղ ծրագրերի իրականացման համար: Երկու խորհրդարանների միջեւ կա արդյունավետ համագործակցություն՝ շնորհիվ հայ-կիպրական խորհրդարանական հանձնաժողովի:  «Մենք ունենք ամուր կամք նոր հորիզոններ բացելու մեր երկկողմ բարեկամական գործակցության համար», - ասել է նախարարը:

Ներկաներին ողջույնի եւ շնորհավորանքի խոսք է ուղղել նաեւ Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ