News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Պակիստանի վարչապետ Ռաջի Փերվեզ Աշրաֆը հանդես է եկել հօգուտ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի:

Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը,  նա քննադատել է  ռեժիսորի համար գլխագնի սահմանումը: Կառավարության մամուլի քարտուղարն ասել է, որ այդ առաջարկը չի արտացոլում կառավարության պաշտոնական դիրքորոշումը: The Nation-ը հաղորդում է, որ Պակիստանի երկաթուղային հաղորդակցության հարցերով նախարար  Գուլամ Բիլուրի հայտարարությունը` ռեժիսորի գլի համար 100 հազ. դոլար սահմանելու մասին, չի պաշտպանել նաեւ նրա կուսակցության առաջնորդը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Գուլամ Բիլուրը հայտարարել էր, թե 100 հազ. դոլար կվճարի «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի համար: Ինչպես հաղորդում է ВВС-ն, գլխագինը նա պատրաստ է վճարել անգամ իր գրպանից: Նախարարը նաեւ հայտարարել է, որ այդ գումարին կարող են հավակնել  անգամ  «Ալ Քաիդայի» գրոհայիններնն ու թալիբները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ