Այսօր, ժամը 17-ի սահմաններում Լոռու մարզի Շամուտ- Աթան ճանապարհի 1կմ –ում «Միցուբիշի պաջերո» մակնիշի 32 LS 753 համարանիշի մեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանպարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռու մարզի թղթակիցը, մեքենան վարել է Ալավերդիի բնակիչ, 1981թ. ծնված Հրայր Սարգսյանը:
Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող ուղեւոր, 1986թ. ծնված Լորուտ գյուղի բնակիչ Սամվել Սարգսյանը տեղում մահացել է. նա հավանաբար փորձել է բացել դուռը եւ դուրս գալ մեքենայից, սակայն, նախնական տվյալներով, հենց այդ պահին մեքենան շրջվել է նրա վրա:
Մեքենայում եղել է նաեւ 1983 թ. ծնված Մհեր Ասատրյանը, ում ծանր վիճակով անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի




























