
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով կայցելի Հայաստան։
Համաձայն թուրքմենական լրատվամիջոցների տվյալների՝ նախագահի այցը Երեւան կսկսվի նոյեմբերի 29-ին։ Նախօրեին Թուրքմենստանի կառավարությունը քննարկել է նախագահի՝ Հայաստան այցի նախապատրաստման հարցը, որը կտեւի երկու օր։