News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցեր կայանալիք նախագահական ընտրություններին, երկրում այս պահին կարող էր միանգամայն այլ պատկեր լինել: Այսօր՝ դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում  նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Խոսելով ներկայիս ներքաղաքական գործընթացների մասին` քաղաքագետը նշել է. «Խորհրդարանական ընտրությունների ելքն ինչ-որ չափով որոշում է նախագահականինը: Խորհրդարանական ընտրությունները փոխեցին երկրի քաղաքական դաշտը: Առաջին անգամ անկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ քաղաքական ուժերի մեծամասնությունը ներկայացված է Ազգային ժողովում: Հայաստանում քաղաքականությունը փողոցներից խորհրդարան է տեղափոխվել: Հիմնական քաղաքական խաղացողների դերերը փոխվել են: Նախագահական ընտրություններին մասնակցելուց  Ծառուկյանի հրաժարվելը բավական փոխել է երկրի քաղաքական գունապնակը: Ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ կանխորոշված են»:

Ըստ Իսկանդարյանի` Հայաստանի քաղաքական դաշտում գործող նախագահի հետ մրցելու ունակ  լուրջ թեկնածուներ չկան: «Իշխող կուսակցության եւ թեկնածու Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրն է այնպես անել, որ չստանան  88%: Դա այնքան էլ հեշտ չէ: Նրանք միջազգային դիտորդների դրական գնահատականի համար պետք է ապահովեն  պատշաճ ընտրություններ», - ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Փորձագետը նաեւ հավելել է, որ Հայաստանում  քաղաքական իրադրությունն այժմ այնպիսին է, որ նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումը բոլոր խաղացողների կողմից միանգամայն հավանական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ