News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերից մեկը բացվելուն պես անջատվել է հոսանքը, եւ դա երեք անգամ կրկնվել է:

Դա խանգարել է քվեարկության ընթացքին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Քաղաքական դիտարկումների ամերիկյան անկախ կենտրոնի նախագահ Լիդիա Լոուսոնը:

 «Ընտրությունների օրը նկատված թերությունների շարքին մենք կդասեինք հետեւյալ փաստերը. Մի քանի ընտրատեղամասերում հանձնաժողովների աշխատանքի համար պայմաններն այնքան էլ լավը չէին, շատ ցուրտ էր, որոշ տեղամասերում միաժամանակ 15 հոգուց ավելի մարդ էր լինում: Երեւանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը թանաքի հետ կապված խնդիր է ունեցել, որն սկսել էր անհետանալ երկու ժամ անց: Ընտրատեղամասերի մեծ մասում թեկնածուների վստահված անձինք գրեթե չեն եղել, հիմնականում հանդիպել ենք Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ավելի քիչ՝ Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչներին»,- նշել է նա:

Սակայն Լիդիա Լոուսոնն ընդգծել է, որ, գնահատելով ամբողջ գործընթացը, հարկ է նշել, որ ձայների հաշվարկը, արդյունքների ամփոփումը հանգիստ է անցել, առանց որեւիցե միջադեպերի:

 «Ընտրատեղամասերի մեծ մասում հանձնաժողովի անդամները պահպանել են բոլոր կանոնները եւ հրահանգները, փորձել են կարգավորել բոլոր հարցերը»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք, համաձայն ԿԸՀ նախնական տվյալների, 1988 ընտրատեղամասերի արդյունքների ամփոփումից հետո,  Սերժ Սարգսյանը հավաքել է 58,6 տոկոս: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝  36,75 տոկոս:

Ընտրություններին մասնակցել է 1 մլն 521 հազար մարդ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ