Երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի ենթարկվելու հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված նախկին պատգամավոր, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա «Արմենիա» բ/կ-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Պողոսյանը:

Նա նշեց, որ Զոհրաբ Զոհրաբյանը վնասվածքներ է ստացել գլխուղեղի շրջանում:

Վարորդը եւս գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: