News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանում զարմանահրաշ մի վայր կա. այստեղ ծիրանենու մեծ այգու միայն մեկ երրորդն է մնացել հիմա, ստվերախիտ ծառուղուց ` միայն երկաթե ձողերի մնացուկները, իսկ երբեմնի գիտաարտադրական համալիրից` կողպեքով փակված արտադամասեր: Այս վայրը վկայում է այն մասին, թե ինչպես կարելի է կառուցել 40 տարվա ընթացքում եւ քանդել մի քանի տարում:

Բայց այնուամենայնիվ, սա իսկապես զարմանալի մի վայր է, որովհետեւ այստեղ լիովին ինտերգրված են միջազգային գիտական հանրություն, հոդվածներ են հրապարկում ամենավարկանիշային գիտական հանդեսներում, Եվրամիության մի քանի դրամաշնորհ ունեն: Այստեղ ասում են, որ Եվրահանձնաժողովը ինստիտուտը համարել է տարածաշրջանում ֆիզիկայի ոլորտում առաջատարները եւ եվրոպական գիտական ստանդարտներին համապատասխանող, ու ներգրավել է իր ինտեգրացիոն ծրագրերում: Ճիշտ է, այն եվրոպական չափանիշներին համապատասխանում է գիտաշխատողների մակարդակով եւ ստացվող գիտական արդյունքներով, եւ ոչ իր սարքավորումներով, խունացած պատերով եւ անջուր զուգարաններով:

Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում խնդիրներն այնպիսին են, ինչպիսին Հայաստանի գիտական ոլորտում ընդհանրապես` անբավարար ֆինանսավորում, հնացած սարքավորումներ, միջին տարիքի աշխատակիցների բացակայություն, որոնք պետք է վերցնեն ավագ սերնդից էստաֆետը: Նոր երիտասարդություն կա, սակայն որպեսզի այն կայանա, անհրաժեշտ է առնվազն տասը տարի:

Ֆիզմաթ գիտությունենրի թեկնածու, բյուրեղային օպտիկայի լաբորատորիայի ղեկավար Ռուբեն Հովսեփյանն ասում է. «Երիտասարդ կադրերի հետ կապված իրավիճակը բավականին բարդ է: Մեզնից նրանց տանում է, օրինակ, «National Instrument»-ը (ամերիկյան ընկերություն, որը մասնաճյուղեր ունի ողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում) եւ մյուսները, քանի որ աշխատավարձերը տասնյակ անգամ ավելի բարձր են. նրանք դրսից բերել են 30-40 տարեկան մասնագետների, որոնք ղեկավարում են այդ երիտասարդներին, իսկ մենք արդեն ծեր ենք, մեզ պետք է ոչ թե այդ երիտասարդներին կառավարել, այլ ավելի հասուններին»: Եթե երեք տարվա ընթացում արմատական փոփոխություններ չլինեն, հայկական գիտությանը ձախողում է սպասում, ասում է նա:

Լաբորատորիայում Հովսեփյանի ղեկավարությամբ աշխատում են թափանցիկ դիսփլեյների ստեղծման վրա, համապատասխան ֆինասավորման դեպքում կարող են աշխատել նաեւ հիշողության նոր տեսակների վրա: Հովսեփյանն առաջարկում է ստեղծել ընդհանուր օգատգործման սարքավորումների կենտրոն, որից անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել երկրի բոլոր գիտական խմբերը: Ի դեպ, ինստիտուտում եղած ժամանակակից էլեկտրոնային միկրոսկոպը հենց ընդհանուր օգտագործման այդպիսի օրինակ է: Այն օգտագործում են նաեւ քիմիկոսներն ու կենսաբանները, անգամ դատական փորձագետները. մի անգամ այն օգնել է հայտնաբերել կեղծ մետաղադրամներ:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, բարձրջերմաստիճանային գերհաղորդականության լաբորատորիայի վարիչ Արմեն Կուզանյանն ասում է, որ եթե հաջողվի ստանալ գերհաղորդկանություն սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա այդ գյուտը հավասարազոր կլինի գրերի գյուտին, կամ համացանմցի ստեղծմանը:

Լաբորատորիայում աշխատում են նաեւ գազատուրբինային գեներատորների եւ օդանավերի ռեակտիվ շարժիչների համար նոր, առավել կայուն նյութերի սետղծման վրա: Այս ուղղությամբ լաբորատորիան աշխատում է ԵՄ դրամաշնորհի շրջանակում (220 հազար եվրո երեք տարվա համար):

«Հիմա ես որպես հարկ ԵՄ դրամաշնորհից ավելի շատ գումար եմ վճարում պետությանը, քան ստանում եմ բյուջետային ֆիանանսավորման շրջանկում»,-ասում է Արմեն Կուզանյանը, եվ ժպիտով ավելացնում. ես մեր պետության համար օգուտով եմ աշխատում: Երեւի, երբ մեր ղեկավարները գիտությունը առաջնահերթություն են հռչակում, հենց այդ եկամտաբերւթյունը նկատի ունեն:

Լազերյաին սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների դեկտոր Դավիթ Սարգսյանը նշեց, որ իրենց լաբորատորիայի մշակումները բացառիկ են եւ աշխարհում նմանօրինակը չունեն. դրանց օգնությամբ հնարավոր է չափել հզոր մագնիսական դաշտերը: «Տպագրվում ենք լավագույն գիտական հանդեսներում` 2012թ-ին երկու հոդված` « Physical Review Letters»-ում: Մեզ բոլորը գիտեն եւ ԱՄՆ-ում, եւ Եվրոպայում: Ֆիզիկայում շատ են հարգում նրանց, ովքեր առաջինն են: Կարծում եմ, մեզ օգնում է Աստված, քանի որ ունենալ նման ձեռքբերումներ այսպիսի պայմաններում անհնար է...Ճիշտ է, մենք աշխատում ենք զօրուգիշեր...Ի դեպ, շափյուղե բջիջից յուրաքանչյուրն արժե երկու հազար եվրո, եւ ես կարող էի «լավ տղա» լինել` հինգ ջիփով, բայց ես գիտնական եմ... Իմ երիտասարդներին եթե մեկ միլիոն դրամ առաջարկեն ամսական, նրանք չեն գնա, այստեղ շատ ավելի հետաքրքիր է: Ահա այդպիսի տարօրինակ մարդիկ են այստեղ աշխատում»,-ասում է նա:

«Մեր իսնտիտուտը սուպեր է, մեր տնօրենը` նույնպես: Տեսե՞լ եք մեր Արամ Պապոյանին (ի դեպ, նա գրոծուղման մեջ էր): Եվրոպայում նա կարող էր ամսական 10 հազար եվրո ստանալ, իսկ այստեղ աշխատում է կոպեկներով»,-նշեց նա` միաժամանակ խոսելով նաեւ նոր ժամանակների առավելությունների մասին. հիմա, օրինակ, գիտնականն ազատ է իր տեղաշարժերում:

Անահիտ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ