News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Անթալիա նահանգում ժանդարմերիայի ճանապարհային ստուգումների ժամանակ  միջքաղաքային ավտոբուսներից մեկում գտնվող Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Անթալիայի ժանդարմերիայի ջոկատները ճանապարհային հերթական ստուգումների ժամանակ միջքաղաքային ավտոբուսներից մեկի հայաստանցի ուղեւոր Վ.Ա.-ին պատկանող 5 ճամպրուկների մեջից հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով երկիր մտցրած 23 շիշ ալկոհոլային խմիչք, կաղամար, խոզի մսից պատրաստված մսամթերք, նրբերշիկ, պանիր եւ այլ սննդամթերք:

Ձերբակալված Հայաստանի քաղաքացին ժանդարմերիայում ցուցմունք տալուց հետո տեղափոխվել է դատարան: Դատարանի որոշման մասին դեռ ոչինչ չի ասվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ