News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարեւ Երեւան» դաշինքը որոշել է վերցնել Երեւանի ավագանու մանդատները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ երեկ քննարկումներ են եղել թե «Բարեւ Երեւան» դաշինքի մեջ ընդգրկված կուսակցությունների միջեւ, թե առանձին «Ժառանգություն» կուսակցությունում, արդյունքում որոշվել է վերցնել մանդատները:

«Բարեւ Երեւան» դաշինքից Երեւանի ավագանիում կաշխատեն 6 հոգի` Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, Դավիթ Սանասարյանը: Համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը հրաժարվել է իր մանդատից, եւ նրա փոխարեն ավագանի է անցնում Դավիթ Սանասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ