News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 95-ամյակի կապակցությամբ Մերձավոր Արեւելքում մեծ հեղինակություն վայելող եգիպտական «Ալ–Ահրամ Ուիքլի» վերլուծական շաբաթաթերթը հրապարակել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի` «Հայաստանն այսօր» ընդարձակ հոդվածը։

Հոդվածում խոսվում է Հայոց պետականության վերականգնման` որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի եւ երազաքների իրականացման մասին: Անդրադարձ է կատարվում վերջին տարիների ընթացքում տնտեսության, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին ու ծրագրերին,  ինչպես նաեւ` առկա խնդիրներին եւ մարտահրավերներին:

Ներկայացված են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նրա ներգրավվածությունը միջազգային կառույցներին եւ գործընթացներին, նշանակալից ներդրումը տարածշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման գործին: Հոդվածագիրը խոսում է հայ-եգիպտական ավանդական բարեկամության եւ համագործակցության մասին` կարեւորելով եգիպտահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ նրա հետեւանքների վերացման հրամայականին` դեսպան Մելքոնյանն ընդգծել է, որ այն ոչ միայն բարոյական խնդիր է, այլեւ անմիջականորեն առնչվում է տարածաշրջանի անվտանգության հետ:

Հոդվածում զգալի տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրական դրդապատճառների պարզաբանմանն ու կարգավորման գործընթացին:  Դեսպանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով կարգավորելուն: Նա քննադատել է Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները եւ ոչ կառուցողական դիրքորոշումները բանակցային գործընթացում, որը վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում:

«Ադրբեջանը պետք է գիտակցի, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա եւ կառուցողական կեցվածք որդեգրի բանակցային գործընթացում»- եզրափակել է ՀՀ դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news