News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն աջակցող բանաձեւ է ընդունել եւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:

Լուիզիանա նահանգի Սենատի բանաձեւում, մասնավորապես ասվում է. «Լուիզիանայի Օրենսդիր մարմնի Սենատը աջակցում եւ ողջունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերը որպես ազատ եւ անկախ պետություն, որ ապահովի իր քաղաքացիների` ազատ եւ անկախ հասարակություններին բնորոշ իրավունքները:

Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արվում աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը եւ նրա կառուցողական մասնակցությանը միջազգային հանրության ջանքերին, որպեսզի արդար եւ ամուր կարգավորում լինի ռազմավարական կարեւորություն ունեցող այդ տարածաշրջանի անվտանգության հարցերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ