News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում բնակչության թվի նվազեցմանն ուղղված քաղաքականություն է վարվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Որպես ասվածի ապացույց, նա հիշեցրել է, որ եթե 1989-ին  Հայաստանում բնակչության թիվը հասնում էր 4 մլն-ի (փախստականներով հանդերձ), ապա հիմա ՄԱԿ-ի տվյալներով այդ թիվը կազմում է 2,8 մլն:

Անդրադառնալով երեխաների պաշտպանության խնդրին, նա նշել է, որ երկրում առկա սոցիալական, քաղաքական, ֆինանսական ճգնաժամերի պատճառով երեխաները ավելի ու ավելի խոցելի են դառնում, քանի որ սոցիալական լարվածությունն առաջինը հարվածում է հենց երեխաներին:

Նախկին օմբուդսմենը նկատել է, որ սոցիալական պայմաններից ելնելով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում, հայտնվում են փողոցում, որտեղ մուրացմանությամբ են զբաղվում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ