News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան բյուջեից 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի նրան, ով կարողանա լուծել մարդկության ամենագլխավոր խնդիրը: Արդիական խնդիրների կարճ ցուցակը կկազմի պալատական աստղագետ լորդ Մարտին Ջոն Ռիսի գլխավորած հանձնաժողովը:

The Daily Telegraph-ը հայտնում է, որ խնդրի հաղթահարման համար վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հատուկ հանձնաժողով կձեւավորի: Այն մրցույթի հայտարարությունը կհնչեցնի «Մեծ ությակի» գագաթաժողովում, որը տեղի կունենա հունիսի 17-18-ին՝ Հյուսիսային Իռլանդիայում:

Ռիսի գլխավորած հանձնաժողովը կոչվում է «Երկայնության հանձնաժողով» (Longitude Committee). Միլիոնանոց մրցանակը ձեւավորվում է XVIII դարում հիմնադրված «Երկայնության մրցանակի» օրինակով:

 «Երկայնության մրցանակը», գրում է lenta.ru-ն, բրիտանական խորհրդարանը 1714 սահմանել էր  այն մարդու համար, որը կկարողանա ծովային ուղեւորությունների ընթացքում աշխարհագրական երկայնության սահմանման մեթոդ մշակել:

Արդյունքում հաղթող էր ճանաչվել ինքնուս գյուտարար Ջոն Հարիսոնը, որը ստեղծել էր ծովային ժամանակաչափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ