News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը պաշտոնապես Նուրհան Մանուկյանին ճանաչել է որպես Երուսաղեմի հայոց պատրիարք:

Իսրայելի ՆԳ նախարար Գիդեոն Սաարը հուլիսի 23-ին ընդունել է պատրիարք Նուրհան Մանուկյանին: Հանդիպմանը ներկա էին նաեւ արքեպիսկոպոս Սեւան Ղարիբյանն ու հայր Գուսան Ալջանյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը Մանուկյանին է հանձնել նամակ, որում ասվում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչում է նրան որպես Երուսաղեմի հայ պատրիարք, փոխանցում է պատրիարքարանի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Պատրիարքի գահը Հայկական Սուրբ Առաքելական եկեղեցու հիերարխիական գահերից է: Երուսաղեմի նախկին Պատրիարք արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին, 93 տարեկան հասակում, տեւական հիվանդությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ