News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանում իրավիճակի հիմնարար գործոններից են: Այդ մասին մարտի 11-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հանդես գալով Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած «Ռոուզ ռոթ» սեմինարին:

Ինչպես նշել է Օհանյանը, Հայաստանը ձգտում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատել, լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունները, երկիրը որդեգրել է անվտանգության բազմաշերտ համակարգ:

«Եվրոպական ինտեգրման քաղաքականությունը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Եվրոպան կարող է մեծ դեր խաղալ անվտանգության հարցերում՝ հաշվի առնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,- ասել է Օհանյանը:

Եվրոպան, ըստ Օհանյանի, կարեւոր դեր է խաղում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

«Հայաստանը ողջունում է եվրոպական ազդեցության մեծացման հնարավորությունը տարածաշարջանում եւ Եվրամիության հետ ռազմական արդյունաբերողների միջոցով հնարավոր համագործակցությունը: Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցության հարցում եւ այն արդյունավետ է գնահատում»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանն արդյունավետ համագործակցում է Հունաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հետ։ «Անվտանգության ոլորտում այդ երկրների զուգահեռ համագործակցությունն Ադրբեջանի հետ կբարձրացնի տարածաշրջանային անվտանգությունը, եւ ես Ֆրանսիայում բարձրացրել եմ այդ հարցը»:

Նախարարը նշել է նաեւ, որ հայ խաղաղարարներն այսօր ավելի շատ ցանկանում են Աֆղանստան գնալ, քան Կոսովո կամ Իրաք:

Օհանյանը հավելել է, որ այս տարվա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագրի շրջանակներում Երեւանում երկրաշարժերին արձագանքման զորավարժություններ կանցկացվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ