News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Ցեղասպանությունից հետո առաջին անգամ տեղի ունեցավ մկրտություն: (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես Վանից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Վանի Աղթամար կղզում Ցեղասպանությունից հետո իրականացված 4-րդ պատարագից հետո Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ Վանա լճի ջրով մկրտություն ստացան Ստամբուլում ապրող եւ արմատներին վերադառնալ ցանկացող մի ընտանիքի 3 անդամ, Հայաստանից Շմավոնը եւ 8-ամյա Վանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում 8-ամյա Վանի հայրիկը`Ռուբեն Ղազարյանը նշեց, որ իր երազանքն է եղել ունենալ որդի, անունը դնել Վան եւ նրան մկրտել Վանում: Ռուբենը չէր թաքցնում իր ուրախությունը`բոլորի հետ կիսվելով, որ իր երազանքնը կատարվել է, քանի որ որդին մկրտվեց Վանում: Նա շեշտեց, որ իր տղայի անունը Վան դնելը եւ նրան Վանում մկրտելը պատահական չէ: Պետք է նոր սերունդը հասկանա, տեսնի, որ Վանը մեր կորցրած հայրենիքն է, որը հետ բերելու համար պետք է լինել հայրենասեր, պետք է ուժեղացնել մեր հայրենիքը,-ասաց Ռուբեն Ղազարյանը: Պատարագի ավարտին Հայաստանից ժամանած հոգեւորականների գլխավորությամբ տեղի ունեցավ եւս 3 հայաստանցու մկրտություն: Այս 3 մկրտվողներից մեկի հետ կապված հայտնի դարձավ հետաքրքիր պատմություն:

Պարզվել է, որ մկրտվողներից մեկի կնքահայրը մոռացել էր Հայաստանից գնված խաչը հետը վերցնել, ինչը խիստ տխրեցրել է կնքահորը: Եւ լրիվ պատահական մինչ Վան մեկնելը Անիի ավերակներում քայլելու ժամանակ կնքահայրը գտել է արծաթից խաչ, որն էլ ստիպել է նրան անպայման այդ խաչը մկրտության ժամանակ հանձնել սանիկին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ