Քենիական Կարմիր խաչը Նայրոբիի կենտրոնում գտնվող Westgate առեւտրի կենտրոնում կատարված հարձակման հետեւանքով 22 զոհերի մասին է հաղորդում: Ավելի վաղ հաղորդել էին 15 զոհերի եւ տասնյակ վիրավորների մասին:
Քենիայի ՆԳՆ ներկայացուցիչների խոսքով`կատարվածը կարող էր ահաբեկչություն լինել, AP-ը վկայակոչելով հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ականատեսները պատմել են, որ չարագործներն օտար լեզվով էին խոսում, որը նման էր արաբերենին կամ Սոմալիի խոսվածքին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողները առեւտրի կենտրոնի 7 այցելուի պատանդ են վերցրել: Ականատեսների տվյալներով, հարձակվողները միայն մահմեդականներին են թույլ տվել հեռանալ:











