News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Պաշտոնական փաստաթղթերով՝ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանն ավելի շատ ոսկի ունի, քան ամբողջ Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ բանկը  խայտառակ բիզնես ծրագիր է կազմել:

«Ներկայացված բիզնես ծրագրով իբր Աշոտ Սուքիասյանը 10 հազար տոննա ոսկի ունի եւ 5 միլիոն  600 հազար կարատ էլ ադամանդ: Ես այսօր հանել եմ, թե ինչքան ոսկի ունի երկրագունդը. ընդամենը 161 տոննա»- ներկայացրեց Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ օրինակ, Իտալիայի ոսկու պաշարը 7400 տոննա է, Ֆրանսիայինը՝  2431, Չինաստանինը` 1454, Շվեյցարիայինը` 1040, Հնդկաստանինը` 946, իսկ Ռուսաստանինն ընդամենը 836 տոննա: Ստացվում է Աշոտ Սուքիասյանը ավելի մեծ ոսկու պաշարներ ունի, քան Ռուսաստանը: Սա աբսուրդ է»,- նշեց Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը իրականում ոչինչ էլ չունի, բայց կարողացել է նման կեղծ փաստաթուղթ ներկայացնել եւ դրա դիմաց գումար ստանալ բանկից:

Ավելի վաղ խոսելով դատական գործի նախապատմությունից` Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է  Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել  նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով  «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին`Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,–  մանրամասներ էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին:  Ընթացքում նա վերցված գումարներով, որ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է  վերադարձրել: Դատական գործ է սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը:

Տպել
Ամենաշատ