News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Եկել ենք այստեղ կառավարության ղեկավարին գալու հանդիպելու, կամ ներս մտնելու հանդիպելու: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, կառավարական ամառանոցների մոտ հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա ուղիղ դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած հանդիպելու բաց եւ քննարկելու թեմա ունենք մենք միասին: Դուք ձեր ժամանակին շատ ժողովրդական մարդ էիք համարում: վստահ եմ, որ այս ժողովրդի ներկայությունը ծանր հիշողություններ է արթնացնում ձեր մտքի մեջ, բայց դուք եք հասցրել այստեղ: Այս նույն ժողովուրդը ժամանակին ձեզ է պաշտպանել, ձեզ է հասցրել այս շքեղ ամառանոցները:

Մենք չենք եկել ձեր ընտանիքի վրա, ոչ էլ եկել ենք դուռ, լուսամուտ կոտրելու, որ այսդքան ոստիկանով պաշտպանվում եք: Մենք եկել ենք պարզ խոսակցության, ձեր խաղաղ անցնցում հեռանալու թեմայով: Ձեր խոփը սխալ քարի է կպել:

Դուք եղել եք ժողովրդական մարդ, այս պահին ժողովուրդը որոշել է, որ ես էլ եմ ժողովրդական մարդ: Դուք արդեն նախկին եք դարձել, հրավիրում եմ ներկայի հետ հանդիպման: Հուսամ՝ չեք խուսափի: Գրեթե համոզված եմ, որ ռիսկ չեք անի: Չգիտեմ՝ ինչպե՞ս ես նայելու աչքերիս մեջ: Այնպես, ինչպես Կիրանցում էիր նայում մարդկանց աչքերի մեջ: Ժամը հասել է, որ խաղաղ, հանգիստ ուղղակի գնաք»,-ասաց նա:

Արքեպիսկոպոսը մարդկանց հանդարտության, հանգստության, ցնցումների մեջ չընկնելու կոչեր է անում, ի պատասխան հնչում են «Սրբազան վարչապետ» վանկարկումներ։

«Եթե կարգապահություն չունեք, ուրեմն ոչ մի բան չունեք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, շատ կարգապահ գտնվել, թույլ չտալ, որ մեր շարքերում սադրանք լինի, ինքնահրկիզվող, աղմուկ-աղաղակող մարդիկ լինեն»,-ներկաներին դիմեց Սրբազանը։

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ