News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսական IT-ընկերությունը օն-լայն հեռարձակման հարթակ կառաջարկի Հայաստանի 15 հեռուստաընկերությունների: Այս մասին այսօր հայտարարել է SPB TV կոնտենտի տնօրեն Պետր Շչերբակովը՝ «AppCON – 2013» կոնֆերանսի ժամանակ՝ նվիրված բջջային կոնտենտի զարգացմանը: Կոնֆերանսն անցկացնում է «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամը ու «ԱրմենԹել» ընկերությունը:

«Արդեն բանակցել ենք Հայաստանի որոշ հեռուստաալիքների հետ, նրանք պատրաստ են հայ հեռուստադիտողներին առաջարկել իրենց ծրագրերը: Մեր որոշումները կօգնեն ստեղծել դիտումների պատմությւոն եւ առաջարկել համանման տեսանյութեր»,-հայտարարել է Շչերբակովը:

SPB TV-ն աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որը ինտերնետում վիդեոներ տարածելու լուծումներ է առաջարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ