News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի-Երեւան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. հուլիսի 2-ից:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի եւ 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղեւորի փոխադրում:

«Երեւանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է ու աշխարհի ամենահին՝ մշտապես բնակեցված քաղաքներից մեկը: Տեղակայված է Հրազդան գետի մոտ, եւ երկրի վարչական, մշակութային եւ արդյունաբերական կենտրոնն է համարվում: Երեւանն ունի մոտ 1.1 միլիոն բնակչություն:

Նոր թռիչքները հոգ կտանեն ԱՄԷ եւ Երեւանի միջեւ օրեցօր աճող՝ օդային ճանապարհորդության պահանջարկին: Դրանք նաեւ կօգնեն աշխարհով մեկ սփռված հայերին, ու հատկապես՝ Միացյալ Նահանգների Հայկական Սփյուռքին՝ բացելով դեպի Երեւան նոր ավիաուղի:

Etihad Ավիաընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը նշեց. «Etihad Ավիաընկերության՝ դեպի Երեւան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող եւ արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ:

«Etihad Ավիաուղիները կլինի միակ առեւտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երեւան:

Բիզնեսի եւ հանգստանալու նպատակով ճանապարհորդել ցանկացողները Հայաստանից դուրս լավ հնարավորություն ունեն իրենց չվերթերը կապել Աբու-Դաբի հաբի հետ, որտեղից էլ՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հյուսիսային Ամերիկա:

«Նոր՝ դեպի Երեւան ուղղությունը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաեւ էլ ավելի կուժեղացնի արդեն կայացած՝ առեւետրային եւ զբոսաշրջային կապերը Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ»:

Լինելով Աբու-Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանը իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր հիասքանչ տեսարաններից ու բազում ժամանցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ եւ բազմամյա պատմություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ