News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանահայ համայնքը քայլերթ է կազմակերպել, որը մեկնարկել է Անթիլիասի մայրավանքից եւ ավարտվել ընդամենը ժամ-ժամուկես առաջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ազդակ» թերթի խմբագրապետ Շահան Քանդահարյանը։

Նշելով, որ Անթիլիասի կաթողիկոսարանից մեկնարկած քայլարշավին մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ, նա նկատեց, որ դա «բավական զանգվածային մասնակցություն էր»:

«Նախքան քայլարշավը՝ Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի համար պատարագ մատուցվեց, որի ժամանակ Արամ Ա կաթողիկոսը խոսք վերցրեց եւ աղոթեց 1.5 միլիոն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար»,- տեղեկացրեց «Ազդակ»-ի խմբագրապետը՝ ավելացնելով, որ քայլարշավին հաջորդած հանրահավաքում բազմաթիվ ելույթներ են հնչել։ «Քայլարշավին հաջորդեց հանրահավաքը, որին բացի հայերից, մասնակցում էին նաեւ խորհրդարանի պատգամավորներ, լիբանանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- նշեց նա։

Շ. Քանդահարյանի խոսքով, Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում երեկ երեկոյան Անթիլիասի մայրավանքի Նահատակաց մատուռի առջեւ տեղի է ունեցել նաեւ հսկումի երեկո, որին մասնակցել են հայ քաղաքական կուսակցությունների ուսանողական եւ երիտասարդական միավորումներ. «Այնտեղ եւս երիտասարդները հանդես են եկել Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջով»,- տեղեկացրեց Քանդահարյանը։

Ամփոփելով՝ «Ազդակ»-ի խմբագրապետը տեղեկացրեց, որ ոգեկոչման միջոցառումների շարքն այսքանով չի ավարտվում, եւ որ նախատեսվում են ֆիլմերի եւ գեղանկարների ցուցադրություններ. «Վաղը նախատեսված է Ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմերի եւ տեսահոլովակների, ինչպես նաեւ գեղանկարների ցուցադրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ