News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը հնարավոր է կայանա մարտի վերջին: Այդ մասին այսօր՝ մարտի 20-ին  Երեւանում ընթացող «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհրդաժողովի ընթացքում ասել է ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը ծրագրվում է մարտի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: «Հայաստանը շարունակում է հանդես գալ Լեռնային Ղարաբաղյան խնդրի կարգավորման օգտին ոչ միայն խաղաղ ճանապարհով, այլեւ փոխընդունելի զիջումների օգնությամբ»:

Բաղդասարյանը նշել է, որ ինչպես Թուրքիայի դեպքում գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում, քանի որ բազմաթիվ պայմանավորվածությունները, ցավոք, զարգացում չեն ունենում անընդհատ փոխվող մոտեցումների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ