News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանում կան կամավորներ, որոնք ցանկություն են հայտնել կամավորական ջոկատ կազմել եւ գնալ Սիրիա՝ պաշտպանելու հայաշատ բնակավայրերը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, հայտարարել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք «UN stop terrorist Turkey, save kids’ lives”, «UN silence supports Turkey», «Քեսաբը հայտարարում է նոր ԱՍԱԼԱ-ի ծնունդ, հայտարարվում է զորահավաք» եւ նմանատիպ այլ գրություններով պաստառներով բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով խստորեն դատապարտել Սիրիայի հայաշատ Քեսաբ շրջանում Թուրքիայի ահաբեկչական քայլերը եւ դրանց տալ համապատասխան իրավական գնահատական, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ (ֆոտոռեպորտաժ

 «Ցանկանում ենք 20-30 հոգանոց ջոկատ կազմել։ Այս մտքի մասին մենք կհայտնենք կառավարությանը։ Այս ջոկատն ավելի շատ կարող է սիրիահայերին օգնել հոգեպես, որպեսզի նրանք զգան, որ իրենց հայրենակիցներն իրենց կողքին են եւ անհրաժեշտ պահին իրենց հետ կլինեն»,- NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամներից մեկը՝ Արման Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի լռությունը տարօրինակ է. «Մենք ուզում ենք հիշեցնել այս կառույցին, թե ինչ նպատակների է այն կոչված ծառայելու։ Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը։ Սա հանցագործություն է։ Սա լուռ համաձայնություն է Թուրքիայի արարքների հետ»։

Քաղաքացիները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որում ասվում է. «Թուրքիան խախտել է միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորվածությունները՝մարտի 21-ին գնդակոծելով Սիրիայում գտնվող հայկական Քեսաբ գյուղը։ Սա Ցեղասպանության շարունակությունն է։ Թուրքիան ձգտում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականությունը դարձնել իր կողմից ծրագրված ոճիրը»։

Նամակը մակագրված է Հայության կողմից։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ