News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Վրաստանի միջեւ ազատ գյուղատնտեսական շուկայի համար հարկավոր են կայուն քաղաքական հարաբերություններ: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել տնտեսագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը:

Ըստ նրա՝ այժմ, երբ երկրներից մեկի վեկտորն ուղղված է դեպի Եվրոպա, մյուսինը՝ ՄՄ, չի բացառվում, որ Վրաստանին ստիպեն նվազեցնել Հայաստանի հետ ներկայիս առեւտրային հարաբերությունները, եթե անգամ Վրաստանն ինքը դրան հակված չլինի:

«Օրինակներ արդեն կան. դա դեմպինգային գյուղարտադրանք է, որով Թուրքիան կցնում է վրացական շուկան, որտեղից այն հայտնվում է Հայաստանում: Իսկ հայկական ապրանքների ներկրումը Վրաստանը կարող է նվազեցնել, ինչպես որ տեղի ունեցավ նախորդ տարի կարտոֆիլի հետ: Այդ պատճառով չեմ կարծում, որ համագործակցությունը իդեալական հարթ կանցնի, սակայն առանց երկկողմ հարաբերությունների չի ստացվի»,-հայտարարել է Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ