Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ուղեւորատար գնացքի վթարի հետեւանքով 30 մարդ զոհվել է, 55-ը՝ տուժել:
Հաղորդվում է, որ գնացքը դուրս է եկել ռելսերից՝ երկրի հարավարեւմտյան Կատանգա նահանգի Կամինա քաղաքից ոչ հեռու:
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ գնացքի բեկորների տակ, հնարավոր է, մարդիկ լինեն, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BNO News-ը:
Վթարի պատճառները եւ հանգամանքները ճշտվում են: