News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 23-ին հանդիպել է Երեւանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, եւ կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու եւ խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջեւ փոխգործակցությունն իր կարեւոր լուման ունի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործընթացում։

Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ  հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ վստահություն հայտնեց, որ դրանք առավել կընդլայնվեն։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ