News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը: Այս մասին Երեւանի պետհամալսարանում մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մեծապես կարեւորել է Հայաստանում եվրոպական տարածքի բարձրագույն կրթական հիմնահարցերին նվիրված միջոցառման անցկացումը, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը բոլորովին վերջերս է անդամակցել Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիային:

«Ասոցիացիայում Հայաստանի ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը լիովին համահունչ է մեր երկրում բարձրագույն կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների քաղաքականությանը, որը սկիզբ է առել դեռեւս 2005թ.-ին` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալով: Բոլոնիայի գործընթացին մեր կողմից տրվող կարեւորությունն արտացոլված է ՀՀ կողմից՝ 2012 եւ 2015 թվականների Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի քարտուղարությունը ստանձնելու եւ 2015 թվականին Երեւանում Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացնելու մեր հանձնառություններում:

Սա լավ հնարավորություն է սերտացնելու մեր համագործակցությունը բարձրագույն կրթական ոլորտում եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ ակադեմիական կրթահետազոտական փոխանակման ծրագրերի եւ բուհական կրթության որակի ամրապնդման»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:     

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացված գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա, Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, հատկապես կարեւորվում է երկրի բնական եւ ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում:

«Գիտելիքի վրա հիմնված կառուցվող տնտեսության վառ ապացույցներ կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են լայնածավալ օտարերկրյա ներդրումների ներգրավող մեր երկրի ամենաարագ զարգացող տնտեսության ճյուղերը»,- փաստել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետը գոհունակություն է հայտնել վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի գումարման առնչությամբ, որը կրում է «Աշխատանքի շուկայի համար որակավորումներ» խորագիրը: Թեմայի ընտրությունը, Հովիկ Աբրահամյանի խոսքով, վեր է հանում բարձրագույն կրթության ոլորտի արդիականացման համատեքստում բուհ-աշխատաշուկա, ուսանող-գործատու բեւեռների մոտեցման, ինչպես նաեւ հիշյալ ոլորտներում առկա հնարավորություններն ու մարտահրավերները գնահատելու եւ դրանց առավելություններն արդյունավետ օգտագործելու առաջնահերթությունները:  

Վարչապետը նշել է, որ այդ առումով, առանձնակի գնահատելի է Հայաստանում նմանատիպ միջոցառումների եւ հանդիպումների անցկացումը, քանի որ դրանք ոչ միայն համատեղ աշխատելու եւ բարձրագույն կրթական ոլորտի խնդիրների լուծման շուրջ որոշումներ կայացնելու հարթակ են, այլ նաեւ համագործակցության նոր կամուրջներ՝ դժվարությունների  հաղթահարման եւ նոր ավանդույթների ձեւավորման համար: 

Կրթության ոլորտին առանձնակի ուշադրության արժանացնելու համար Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը ՀՀ վարչապետին պարգեւատրել է Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ