![](img/news/22/00/39/default.jpg)
Փարիզի արվարձանում անկարգություններ են ծագել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ ուղղված բողոքի ցույցից հետո: Ցույցի մասնակիցները ավտոմեքենաներ են այրել եւ աղբարկղեր, փոխանցում է BBC-ն:
Բողոքի ցույցը կայացել է՝ հաշվի չառնելով իշխանությունների արգելքը: Հրեա երիտասարդների խումբը շրջապատել է Սարսել արվարձանի սինագոգը՝ այն պաշտպանելու համար: Նախորդ շաբաթ հակաիսրայելյան ցույցի մասնակիցները շրջապատել էին սինագոգը եւ փորձել ներխուժել՝ հակասեմական կարգախոսներ հնչեցնելով:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը դատապարտել է Փարիզի աղքատ արվարձաններում տարածված «հակասեմականության նոր դրսեւորումը»:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Փարիզում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ արդեն երկրորդ ցույցն է, որ ավարտվում է անկարգություններով: Բրյուսելում նույնպես նմանատիպ ցույցից հետո բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների հետ: