News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առնվազն զարմանալի է, որ Ղարաբաղի հետ կապված խնդիրների կամ Հայաստանում «բոցը» մարելու մասին հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում գաղափարները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բոլորին են հայտնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը:

Վերջինը հարցազրույցում նշել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգման պատճառը, անդրադարձել Ադրբեջանի կողմից սահմանային խախտումների, ինչպես նաեւ ներքաղաքական թեմաներին:

«Այս դեպքում հարկ է հիշել հայտնի ասացվածքը. գողն առաջինն է գոչում՝ բռնեք գողին: Եվ քաղաքական գործիչը, ով հասարակությունում հայտնի է որպես Ղարաբաղը վաճառելու քաղաքականության առաջնորդ, այսօր փորձում է մեզանից պաշտպանել ԼՂՀ-ն: Այդ նվազագույնն անբարոյականություն է, երբ քաղաքական գործիչը, հանուն իր կամ ուրիշի ներկուսակցական ճղճիմ շահերի, սկսում է խոսել Ղարաբաղի մասին: Հարցազրույցում հստակ երեւում է, որ նրա նպատակը ո՛չ Եվրասիական միությունը, ո՛չ էլ սահմանային միջադեպերն են, այլ անձնական ճղճիմ շահերը»,- ասաց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ