News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իռլանդացի անչափահասները մինչեւ 18 տարեկան չեն կարող այցելել սոլյարի: Առողջապահության նախարար Լեո Վարադկարը հայտարարել է, որ արգելող միջոցառումները ուղղված են մաշկի քաղցկեղի կանխմանն ու երիտասարդ սերունդների առողջության պահպանությանը:

Համաձայն նոր օրենքի, սոլյարիների սեփականատերերը վարչական պատասխանատվություն կկրեն անչափահասներին նման ծառայություններ մատուցելու համար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Եթե հաճախորդի տարիքը կասկած է հարուցում, ապա սրահում կստուգվեն այցելուների անձը հաստատող փաստաթղթերը: Բացի այդ, հաստատությունների սեփականատերերը հաճախորդներին ամբողջական տեղեկատվություն պետք է հաղորդեն ուլտրամանուշակագույն ճառագայթների հնարավոր վնասների մասին:

«Մաշկի քաղցկեղը Իռլանդիայում օնկոլոգիական հիվանդությունների թվով առաջին տեղում է», - նշել է նախարարը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր 850-րդ այցելուի մոտ ախտորոշվում է մելանոցիտների չարորակ ուռուցք:

«Ընդ որում, հիվանդների 17%-ը մահանում է», - փաստել է Վարադկարը:

 «Տվյալ արգելքը բոլոր խնդիրները չի լուծի, սակայն մենք կարող ենք հասնել մեր առջեւ դրված նպատակներին՝ բարձրացնելով բնակչության տեղեկացվածությունը տվյալ հիվանդության մասին», - նշել է նախարար:

Քաղցկեղի իռլանդական ազգային ընկերակցությունում ողջունել են տվյալ որոշումը՝ ընդգծելով, որ հաճախ արհեստական արեւայրուքը «նույնքան վտանգավոր է, որքան ծխելը»: Փորձագետները 2020թ գուշակում են մելանոմայով տառապողների թվի կրկնակի աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ