News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հուլիս 15-ին Երեւանի Նոր-Նորք թաղամասում հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած, արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանի կնոջը՝ Տանյա Մելքումյանին ոստիկանությունում առերեսման ժամանակ սպառնացել է գործով կալանավորված Գեւորգ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տանյա Մելքումյանը:

«Քննիչի մոտ նայում ա աչքերիս ու ասում՝ թաղեմ երեխեքիս, թե ես խփել եմ, այդպես ստում ա: Հետո էլ ինձ ա նայում ու ասում՝ մարդ կա վերեւում, քեզ նայում ա, քթերիցդ կբերի, հիշի, որ դու աղջիկ ունես»,- պատմեց տիկին Տանյան:

Տանյա Մելքումյանի  կարծիքով, «վերեւում մարդ կա» ասելով,  նա ցանկացել է հիշեցնել, որ իր մայրը գուշակ է, եւ որ իրենք մեծ հնարավորություններ ունեն:

 «Ես իրեն ասացի, որ ես քո էդ մարդուց չեմ վախենում: Ես իրեն ասում եմ՝ դու հաստլիկ ես, բայց շատ թափանցիկ ես, ես հասկանում եմ՝ ինչ ես ուզում ասել ենթատեքստով:  Քննիչին ասում եմ՝ արձանագրեք, որ սպառնում է, Գեւորգն ասաց՝ ես Աստծուն նկատի ունեմ»,- ասաց տիկին Տանյան:

Սպանված ազատամարտիկի կնոջ խոսքով՝ առերեսման ժամանակ «լպիրշ» պահվածք է դրսեւորել նաեւ Գեւորգ Սարգսյանի փաստաբանը. «Այդպիսի փաստաբան չի լինում, թող պաշտպանի Գեւորգին, բայց ոչ թե ձեռ առնի ինձ ու աղջկաս»:

Տանյա Մելքումյանը պատմեց, որ Գեւորգ Սարգսյանի մայրըը՝ Անահիտը, գուշակ է, նրանք  զբղավում են «խարդախ բիզնեսով». «Անահիտը, ենթադրենք, գուշակել ա, որ դու գումարի կորուստ ունես, ասում ա ՝ եթե պետք ա, ես տղաներ ունեմ, որոնք կարող են այդ գումարները վերադարձնել: Նրանք խարդախ բիզնես են անում, մարդկային հոգու բիզնես, մարդկային ծեծի բիզնես»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 13-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված եւ հուլիսի 15-ին մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: Գեւորգ Սարգսյանն ու Գագիկ Ղուկասյանը կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ