News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը կարծում է, որ ռուսաստանաբնակ հայ բարերար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանին կալանավորելը թյուրիմացության արդյունք է: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը հերքեց, որ կարող է՝ սա Ադրբեջանի պատվերը լինի:

«Ընդհանուր առմամբ երեւույթին շատ վատ եմ վերաբերվում, շատ լավ մարդ է, շատ բան է արել Հայաստանում, մասնավորապես Արցախում: Անձամբ ճանաչում եմ Լեւոն Հայրապետյանին, մի քանի անգամ առիթ եմ ունեցել՝ շփվելու նրա հետ: Բայց թե ինչ ենթատեքստ ունի, չեմ կարող ասել, որովհետեւ տեղյակ չեմ»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե շատերը կարծում են, որ սա Ադրբեջանի պատվերն է՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Դժվար, չեմ կարծում, որովհետեւ եթե Ադրբեջանի պատվերով նման քայլեր հնարավոր լիներ իրականացնել, ապա շատ այլ մարդկանց նկատմամբ կարվեր, օրինակ հենց նույն Սամվել Կարապետյանի, որովհետեւ նա էլ որոշակի բաներ է անում Հայաստանի համար: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան հնարավորություն ունենա: Շատ հնարավոր է, որ թյուրիմացություն լինի»:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի եղբայրը պնդում է, որ սա քաղաքական հաշվեհարդար է, իսկ հետեւում էլ կանգնած է Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ