News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական քարոզչամեքենան այնքան ջանասիրաբար է աշխատում, որ «սանրում» է հայկական ինտերնետ-տարածությունը՝ որեւէ «հարմար» բան գտնելու համար: Ընդ որում, չեն անտեսում ոչ միայն լրատվամիջոցներում հրապարակումները, այլեւ սոցիալական ցանցերում գրառումները:

Ադրբեջանական «քարոզիչների» տեսանկյունից՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին հրապարակումը «միանգամայն հարմար նյութ է»:

Այսպես, Oxu.Az-ն, հղում կատարելով ANS PRESS-ին, «լուր» է հրապարակել այն մասին, որ հուլիսի սկզբին մի խումբ երեւանցի կանայք այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ այնտեղ լուսանկարներ արել: Աղդամի մերձակայքի բարձունքներում արված լուսանկարների ներքո կանայք տարբեր մեկնաբանություններ են թողել: Պարզվել է, որ ավագ սերունդն ավելի հարգալից է վերաբերվել ադրբեջանցիներին եւ Աղդամին:

«Օրինակ՝ Վանուհի Հոբոսյան անուն-ազգանունով երիտասարդ աղջիկը սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել եւ ժպիտով հայերեն մեկնաբանություն թողել. «Աղդամի ֆոնին, որն այլեւս չկա»: Իսկ Շուշիում արված լուսանկարում կանգնած է հաղթական դեմքով: Սակայն նրանից տարիքով մեծ Լիլիթ Կարապետյանը ռուսերենով հետեւյալ մեկնաբանությունն է գրել. «Այս սարի հետեւում Աղդամ քաղաքն է: Այդ քաղաքն այլեւս գոյություն չունի»: Կնոջ խոսքերում ակնհայտորեն տխրություն է զգացվում»,- գրում է հրատարակությունը:

Այսինքն՝ ադրբեջանցի քարոզիչները խնդիրներ ունեն ոչ միայն բառերի եւ ձեւակերպումների հետ, այլեւ պահանջներ՝ կապված «դեմքի արտահայտության» հետ: Այս անգամ, սակայն, ադրբեջանցիները ոչ միայն հաստատեցին, որ մանրազնին հետեւում են հայկական ինտերնետ-տարածությանը, այլեւ փաստեցին ադրբեջանցիների հանդեպ հայերի ավելի մարդկային վերաբերմունքը: Գոնե այն փաստի համեմատ, որ Ադրբեջանի իշխանություններն արգելում են հայկական ազգանունով անձանց մուտքը երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ամենաշատ