News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոսկվա է ուղարկվել հայ գործարար եւ մեկենաս Լեւոն Հայրապետյանի հիվանդության պատմությունը, եւ հույս ունենք, որ այդ հանգամանքը հաշվի կառնվի: Այս մասին հուլիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Լեւոն Հայրապետյանի բժիշկ Հենրիխ Բակունցը՝ նշելով, որ չնայած բժշկական գաղտնիությանը՝ որոշ մանրամասներ կներկայացնի Հայրապետյանի առողջական վիճակի մասին:

Բժշկի խոսքով, Հայրապետյանն անոթների հիվանդություն ունի, սրտի եւ ուղեղի կաթված է տարել, շաքարախտ ունի, սրտի ստենտավորում է կատարվել. «Շատ դժվար է նրան համոզել զբաղվել իր առողջությամբ, նման հիվանդները պետք է տարեկան երկու անգամ լուրջ բուժում անցնեն: Սակայն Հայրապետյանը բուժման կողմնակից չէ, նրան ավելի շատ գործերն են մտահոգում: Նա կարող է ընդհատել բուժումը եւ գործերով գնալ Ղարաբաղ»:

Բակունցը նաեւ ընդգծեց, որ Լեւոն Հայրապետյանին հակացուցված են բանտային պայմանները. «Նման հիվանդները չպետք է կալանքի տակ լինեն: Նա ամեն ժամ դեղ է ընդունում, եւ եթե ռեժիմը խախտի, այդ շատ վատ կանդրադառնա նրա առողջության վրա»:

Նշենք, որ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքը լիազորել է Մոսկվայի Բասմաննի դատարանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 եւ 174 հոդվածներով: Հայրապետյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով:

Հավելենք, որ Լեւոն Հայրապետյանը աշխարհում հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում է (զբաղեցնում է 10-րդ տեղը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ