News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ կալանավորված Ներսես Մելքոնյանը շարունակում է բուժումը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում, չնայած փաստաբանը համոզված է, որ բուժկետի պայմանները ամբողջական ապաքինման համար բավարար չեն:

«Նուբարաշենի բուժկետում է, բուժումները ստանում է, իհարկե, Ներսեսը համապատասխան բուժումից գոհ է, բժիշկներն ուշադիր են, սակայն ես կարծում եմ, որ մեկուսարանային պայմանները չեն կարող լավը լինել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Նրա խոսքով՝ իրենց առաջնային նպատակը խափանման միջոցը փոխելն է, դրա համար պատրաստ են վճարել այն գումարը, ինչ որ դատարանը կորոշի՝ որպես գրավ:

«Նախորդ անգամ, երբ դիմել էինք դատարան, ասել էինք, որ կվճարենք այն գումարը, ինչ որ դատարանը կորոշի, իսկ նման դեպքերում սովորաբար գրավը լինում է 500 հազար դրամ: Բայց մեր կողմը պատրաստ էր նույնիսկ ավելին վճարել, դատարանն էլ կաշկանդված չէր, կարող էր ինքը առաջարկել գումարի չափը, սակայն մեր միջնորդությունը մերժեց: Հիմա նոր միջնորդությամբ հանդես կգանք»,- ավելացրեց փաստաբանը:

Նշենք, որ Ներսես Մելքոնյանը դեռ ցուցմունք չի տվել: Թե երբ ցուցմունք կտա, Վարդուհի Էլբակյանը դժվարացավ որեւէ հստակ ժամկետ նշել:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ