News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության համար Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, 17 տարվա ազատազրկման են դատապարտել այն բանի համար, որ «փոխհրաձգության ժամանակ նա չի մահացել»: NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն այդպես մեկնաբանեց ամբաստանյալի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Դատավճիռը, բնականաբար, շատ բացասական եմ գնահատում: Ես ի սկզբանե ասել եմ, որ եղել է հարձակում, Վահե Ղուկասյանը պատասխանել է հարձակմանը, եղել է փոխհրաձգություն, Վահեն ավելի դիպուկ է եղել: Հիմա էլ Վահե Ղուկասյանին մեղադրում են նրա մեջ, թե ինչու ինքը չի մահացել փոխհրաձգության ժամանակ»,- ասաց նա:

Փաստաբանի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել էր՝ մինչեւ իր պաշտպանական ճառին ծանոթանալը. «Ես կարդացի իմ ճառը, որից ընդամենը 1.5 ժամ հետո հրապարակեցին դատավճիռը: Դա նշանակում է, որ դատավճիռը պատրաստ էր, դատավորն էլ ձեւական լսեց մեզ: Թե ինչու է նման որոշում կայացրել դատարանը, չգիտեմ, քանի որ դատավճռի պատճառաբանական մասին ծանոթ չեմ»:

Վահե Ղուկասյանի փաստաբանը դիմելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեւորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ