News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է պատմաբան, պրոֆեսոր,  1991 եւ  1997թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հոդվածը, որը տպագրվել է  «Hürriyet Daily News» թերթում:

 Արտգործնախարարը հազվադեպ է հանձն առնում վերհանել նուրբ հարցի առնչությամբ իր կառավարության քաղաքականության տրամաբանությունը:

Հենց դա էլ արել է Ահմեդ Դավութօղլուն իր վերջին՝ «Թուրք-հայկական հարաբերությունները. Հնարավոր է արդյոք «արդար հիշողությունը»» հոդվածում: «Արդար» եւ «հիշողություն» հասկացությունները միասին հնչեղ են եւ շատ մեծ գրավչություն ունեն: Սակայն երկու բառերի համակցությունը շատ ավելին է վերհանում, քան կարող էր կասկածել նախարարը:

«Արդար» բառը երեւակայության մեջ բարոյական կատեգորիա է հիշեցնում, այն դեպքում, երբ հիշողությունը վերաբերում է անցյալի մասին գիտելիքների կատեգորիային: Բառերից ոչ մեկը, այս արտահայտությամբ, ինչպես եւ հոդվածն ամբողջությամբ, ոչինչ չի հստակեցնում:

Այստեղ բարոյական եւ սոցիալական կատեգորիաները միաձուլվում են, որպեսզի շրջանցեն խնդրի ամենակարեւոր էությունը՝ պատմությունը: Ըստ էության՝ Դավութօղլուն պնդում է, որ հաշտության հասնելու համար հայերը  պետք է լարեն իրենց հիշողությունը՝ մտածելով այն լավ ժամանակների մասին, երբ Օսմանյան կայսրության հպատակներն էին: Իրենց ժողովրդի եւ հայրենիքի գրեթե կեսը կորցրած հայերին խնդրում են փոխել հավաքական հիշողությունը: Նրանց խնդրում են ընդունել նախարարի վարկածը  պատմության վերաբերյալ, որտեղ զանգվածային սպանությունները եւ տեղահանությունները դառնում են «տեղափոխություն», իսկ այնուհետեւ՝ «արտագաղթ»  եւ, վերջապես, «պատերազմ եւ կոնֆլիկտ»:

Նախարարը կարծում է, որ ինքը լուծում է իր եւ թուրքական պետության խնդիրը՝ ինչպես խուսափել «Ցեղասպանություն» եզրից: Իրատեսական է լուծումը, թե՝ ոչ, դա իհարկե,  չի լուծում այն, ինչ հայերի կարծիքով խնդիր է: Այստեղ կատարվում է նվաճման նոր՝ հիշողության նվաճման փորձ: 

Թուրքիայի ներկայիս կառավարությունը նույնպես շարունակում է իր նախորդների քաղաքականությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում կիրառելով «թուրքականության» վրա հիմնված քաղաքականությունը: Բաքուն հենվում է Անկարայի լուռ աջակցության վրա՝ բանակցային գործընթացում իր անհաշտ դիրքորոշումը պահպանելու համար:  Կարելի է հաշվի առնել Թուրքիայի ընթացիկ ներքին խնդիրները պետության ներսում, ինչպես նաեւ դրա աճող կախվածությունը երկրի տնտեսությունում Ադրբեջանի ներդրումներից: Սակայն պետք չէ հայերին խնդրել լուծել Թուրքիայի խնդիրները: Եթե հայերին խնդրում են օգտագործել Օսմանյան կայսրությունում իրենց ապրած թվացյալ լավ ժամանակները՝ իրենց հիշողությունը բալանսավորելու եւ հաշտությունը հնարավոր դարձնելու համար, ապա ինչո՞ւ Թուրքիայի նման հզոր պետությունը չի կարողանում հիշել նույն լավ ժամանակները եւ  հանուն այդ հին ու բարի ժամանակների   կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ առանց որեւէ նախապայմանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ