News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր քաղաքում տեղակայված եւ ադրբեջանա-թուրքական ազգայնականների կողմից ֆինանսավորվող ASIMDER կոչվող հակահայկական կառույցը կոչ է արել թուրքական իշխանություններին Կարսում եւ Վանում ազատ շրջող եւ Հայաստանի դրոշը պարզող զբոսաշրջիկների դեմն առնել։

Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝  ASIMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը դիմել է Կարսի եւ Վանի իշխանություններին՝ բողոքելով, թե ինչու են նրանք թույլ տալիս, որ Հայաստանից ժամանած խմբերը Կարսի բերդում, Վանի Աղթամար կղզում Հայաստանի հիմնը երգեն եւ Հայաստանի դրոշը բարձրացնեն։

«Ով է հայերին այդ վստահությունը տվել, որ ձեռքերը թափ տալով շրջում են Կարսի եւ Վանի փողոցներում։ Եւ վերջում եղավ սարսափելին՝ Հայկական սփյուռքի եւ հայկական լոբբի աջակցած գործողությունը իրականություն դարձավ Կարսի բերդում։ Հայաստանից եկած խմբի անդամները Կարսի պարիսպների վրա Հայաստանի դրոշն են բացել եւ Հայաստանի հիմնը երգել։ Նույն բանը նրանք արել են Վանում։ Սրա դեմ պետք է միջոցառումներ ձեռնարկել եւ դեմներն առնել»,-ասել է Գյուքսել Գյուլբեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ