News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԼՂՀ դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներին:

ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է.

«Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 17.07.2014թ. տեղադրված՝ «Քրեական գործերը միացվել են մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար» վերտառությամբ հաղորդագրության.

Նախաքննության ընթացքում Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով' կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' մարդուն բացահայտ առեւանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված' կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 14-րդ կետերով' սպանությունը' զուգորդված մարդուն առեւանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով եւ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 14-րդ կետերով' կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Նույն քրգործով մեղադրյալ Շահբազ Գուլիեւին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով' լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով' առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով' կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' մարդուն բացահայտ առեւանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված' կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 14-րդ կետերով' սպանությունը' զուգորդված մարդուն առեւանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով:

Նախաքննությունը շարունակվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ