News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին՝ Շանթ Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակիցները մահակներով հարվածել են քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք մասնակցել են ակցիան ցրելու գործողություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոյեմբերի 5»-ի գործով դատական նիստին հայտարարեց գործով տուժող ճանաչված, «Հրեշտակների» 4-րդ հատուկ գումարտակի ոստիկան Արսեն Սարգսյանը:

Պաշտպան Կարեն Քալանթարյանի հարցին՝ ակցիայի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանի տեսել է, թե ոչ, տուժողը պատասխանեց. «Տեսել եմ, սեւ հագուստով մարդ էր»: Պաշտպանի այն հարցին՝ ինչի՞ց է իմացել, որ այդ մարդը ոստիկան է, տուժողը պատասխանեց, որ ինքը տեսել է, որ այդ մարդուն հարվածում են, նա էլ բացականչել է, թե ինքը ոստիկան է:

«Տվյալ պահին չկասկածեցի, որ ոստիկան է: Հետագայում պարզվել է, որ չէր ստում»,- ասաց տուժողը: Նրա խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածողը ամբաստանյալ Վարդան Վարդանյանն է եղել, որին իրենք մոտեցել են, դուրս են բերել փողոցի բանուկ հատվածից: Տուժողն ասաց նաեւ, որ միեւնույն ժամանակ իրենք նկատել են, թե ինչպես է ամբաստանյալներից Միսակ Առաքելյանը պայթուցիկներ նետում ոստիկանների ուղղությամբ:

«Միսակ Առաքելյանը երկու անգամ իր գրպանի պարունակությունը՝ ինքնաշեն պայթուցիկ նյութ, շպրտեց ոստիկանների ուղղությամբ: Իրեն մեկուսացրինք, մտցրինք  պարեկային ավտոմեքենա: Այդ ընթացքում Վարդան Վարդանյանը խոչընդոտում էր, թույլ չէր տալիս Միսակ Առաքելյանին բերման ենթարկել: Ուստի ֆիզիկական ուժ գործադրելով՝ նրան եւս բերման ենթարկեցինք»,-ասաց տուժողը:

Նշենք, որ գործով տուժող ճանաչված մեկ այլ ոստիկան՝ Հենրիկ Լոնսկին նույնպես այսօրվա դատական  նիստին ասել էր, որ դեպքի օրը ակցիան ցրելուն քաղաքացիական հագուստով ոստիկաններ են մասնակցել:

Տուժող Արսեն Սարգսյանը նշեց, որ իր աչքերը պայթուցիկներից մրմռացել են. «Աչքերս մրմռացին: Ծուխն անտանելի ցավ էր առաջացրել»:

Տուժողը ասաց նաեւ, որ տեսել է, թե ինչպես է «Հրեշտակների» 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը Շանթ Հարությունյանի ձեռքից բռնած ասում նրան, որ երթի մասնակիցները երթեւեկելի մաս դուրս չգան:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ