News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 23-ին, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործին կցել NEWS.am լրատվական գործակալության կադրերը, որտեղ երեւում է, որ  տուժող Էմմա Հակոբյանը եւ Սիրանույշ Տռուզյանը մտերիմ են: Նախորդ դատական նիստին Էմմա Հակոբյանը հայտարարել էր, որ Սիրանույշ Տռուզյանը իր ընկերուհին չէ:

Նշեք, որ քրերական գործին դատաքննության սկզբում, որպես ապացույց, կցված էր  Էմմա Հակոբյանի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի՝ NEWS.am-ին  տված  հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ Էմման իրեն  պատմել է, ինքը նստած է եղել մեքենայի առջեւի երկու նստարանների արանքում, դեմքով դեպի հետեւի նստարանը:

Էմմա Հակոբյանը նախորդ դատական նիստին հարցաքննության ժամանակ հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ  տեղեկությունը սուտ է՝ ինքը նստել է հետեւի նստարանին, իսկ Սիրանույշը իր ընկերուհին չէ:

Այն տեսանյութում, որը Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործին կցել, երեւում է, թե ինչպես է Էմմա Հակոբյանը Սիրանույշ Տուզյանի հետ խոսում եւ լալիս:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց կցել տեսանյութը քրեական գործին, բայց դրա քննությունը հետաձգեց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ