Գաղտնիք չէ, որ հաճախ հյուրանոցներում Wi-Fi կապի արագությունը եւ կայունությունը աննախանձելի է լինում: Արդյունքում մարդիկ, ում մշտապես անհրաժեշտ է կապի մեջ լինել, բախվում են անհարմարությունների: Նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար ստեղծվել է Hotelwifitest.com կայքը:
Այս պահին ծառայությունը տվյալներ ունի աշխարհի ավելի քան 100 հազար հյուրանոցներում Wi-Fi-ի արագության եւ որակի մասին: Ռեսուրսի խմբագրությունն ինքնուրույն չափում է կապի արագությունն ու կայունությունը բոլոր տեղերում, որտեղ հնարավորություն է ունենում, մնացած հյուրանոցներում արագությունը կանխատեսվում է հատուկ ալգորիթմի օգնությամբ, փոխանցում է Vesti.ru-ն: Հեղինակները նշում են, որ Wi-Fi-ի որակի կանխատեսման ճշգրտությունը խիստ մեծ է:
Թեեւ ծրագիրը մշակվել է Ամերիկայում, ծառայությունն արդեն ներառել է ռուսական մեծ թվով հյուրանոցներ, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայի ու Պետերբուրգի, այլեւ այլ քաղաքների: