News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան «Forbes» ամսագրում հրապարակված ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հատուկ օգնական, Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Դուգ Բանդոուի հոդվածը:

«Ուկրաինայում ծայր առած դաժան հակամարտությունը ձգձգվում է: Ռուսաստանը, թվում է, որոշել է չփորձել գրավել իր հարեւանին: Ամեն դեպքում, Մոսկվան շարունակում է ապակայունացնել Կիեւի վիճակը՝ աջակցելով ռուսական անջատականներին: ՆԱՏՕ-ում շարունակում են կարծիքները բաժանվել այն հարցում, թե ինչպես պետք է արձագանքել:

Եվրոպացիների մեծ մասն այնքան համարձակություն չունի, որպեսզի դիմակայի Ռուսաստանին: Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունները շահեկան են, Ուկրաինայի հանդեպ պայմանագրի շրջանակում պարտավորություններ չկան, եւ դաշինքի անդամներից ոչ մեկը պատերազմ չի ցանկանում: Այդ պատճառով Վաշինգտոնն իր վրա է վերցրել Մոսկվայի դեմ նախաձեռնությունը, չնայած Ռուսաստանի սխալ վարքագծի դեպքում Ամերիկան քիչ բան ունի խաղաքարտին դրված: Ճգնաժամն ԱՄՆ-ում ռազմական գործողությունների մասին առաջարկների ալիք բարձրացրեց: Որոշ վերլուծաբաններ եւ քաղաքական գործիչներ հանդես են գալիս Ուկրաինային եւ պոտենցիալ մարտական պատրաստվածության բերված այլ պետությունների ուղղակի աջակցություն ցուցաբերելու օգտին: Նաեւ տարածված են ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ առաջարկությունները:

ՆԱՏՕ-ի ընդլայնման շուրջ ջանքերը չափազանց սխալ են: Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն դաշինք էր կնքել՝ Խորհրդային Միության կողմից պատերազմի հետեւանքով քանդված եվրոպական պետություններին պաշտպանելու համար: Սառը պատերազմի ավարտը վերացրեց ՆԱՏՕ-ի ստեղծման պատճառը: ԱՄՆ-ն այլեւս Եվրոպային պաշտպանելու կարիք չունի:

Հավանական անդամների ցանկը ցույց է տալիս Վաշինգտոնի ռազմավարական խելագարությունը: Օրինակ՝ Բոսնիա եւ Հերցեգովինա, Մակեդոնիա, Չերնոգորիա. փոքրիկ պետություններ Բալկաններում: Նրանք երբեք նշանակություն չեն ունեցել եւ չեն ունենա ԱՄՆ-ի անվտանգության համար: Նախկին Խորհրդային Միության երկիր հանդիսացող Հայաստանն ամենահեռավոր պետությունն է, որի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին այսօր առաջարկներ են հնչում: Անհնար է նույնիսկ հեռավոր ճշմարտանման փաստարկ մտածել այն հանգամանքի օգտին, որ այդ պետությունը, որը տարածքային վեճ ունի հարեւան Ադրբեջանի հետ, թեկուզ մի փոքր կապ ունի Ամերիկայի կամ դաշինքի անդամ ցանկացած այլ երկրի անվտանգության հետ: Նույնը կարելի է ասել Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի մասին: Դրանք հավանական նոր անդամներից վատագույնն են: Նրանց պաշտպանելու փորձը կտրուկ կվատթարացնի ԱՄՆ անվտանգությունը, քանի որ բոլոր երեքը տարածքային վեճ ունեն միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ, որը հանգեցրել կամ կարող է հանգեցնել պատերազմի:

Կիեւը ներքին հակամարտության մեջ է ներգրավվել Մոսկվայի աջակցությամբ եւ դրդմամբ, այդ պատճառով դաշինքին նրա անդամակցությունը վտանգավոր ռազմական «վախկոտի խաղի» ստեղծման պատճառ կդառնա միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ: Քանի որ Մոսկվայի շահերը շատ ավելի լայն են, Ռուսաստանը դժվար նահանջի ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ ապագա նախագահի դեպքում: Սառը պատերազմի ամբողջ ընթացքում խաղաղություն պահպանելով Խորհրդային Միության հետ՝ Վաշինգտոնն այսօր չպետք է Ռուսաստանի հետ հակամարտի չափազանց փոքր խաղադրույքի համար:

Ամերիկայի համար դաշնակիցները լավ են, եթե դրանք նպաստում են ԱՄՆ-ի անվտանգությանը: ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, այլ ոչ թե հասարակական ակումբ: ՆԱՏՕ-ի ընդլայնումն ԱՄՆ-ին ավելի պակաս անվտանգ կդարձնի: Դրա փոխարեն Ամերիկան պետք է կրճատի դաշինքի շրջանակում իր պարտավորությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ