![](img/news/22/16/29/default.jpg)
Առնվազն 50 պաղեստինցի՝ այդ թվում՝ ՄԱԿ-ի դպրոցում թաքնված փախստականներ են սպանվել իսրայելական ռմբակոծությունների եւ ցամաքային մարտերի արդյունքում:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը ճշգրտել է օրվա սկզբում Ջեբալի քաղաքի ՄԱԿ-ի դպրոցում ամենաարյունահեղ ռմբակոծության զոհերի թիվը, որի պատասխանատվությունը պաղեստինցիները դրել են իսրայելական բանակի վրա: Ճշգրտված տվյալներով՝ այնտեղ 13 մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդվում էր 20 սպանվածների մասին:
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում սպանված է մի ամբողջ ընտանիք՝ 10 անդամից բաղկացած, ասում են բժիշկները: Ընդհանուր առմամբ, կեսգիշերից իսրայելական գործողության արդյունքում զոհերի թիվը հաշվվում է 47 անուն: Ռազմական արշավի 22-րդ օրվա տվյալներով, ռազմական գործողություններին զոհ են գնացել անկլավի 1267 բնակիչ, ավելի քան 7.1 հազարը վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: