News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։

Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է  իր տեսլականը` քննչական մարմնի կայացման եւ գործունեության սկզբունքների վերաբերյալ, անդրադարձել քննիչների անկախությունն ապահովելու, մասնագիտական ունակություններն ու որակը բարձրացնելու  ուղղությամբ նախատեսված օրենսդրական լուծումներին, նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ 

Կողմերը քննարկել են նաեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։  Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին, մշտական իրավախորհրդատուին՝  արդյունավետ համագործակցության եւ, մասնավորապես, կոմիտեի ստեղծման ուղղությամբ օրենսդրական փաթեթի քննարկումներին ցուցաբերած աջակցության համար։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ փոխգործակցության` ձեւավորված լավագույն ավանդույթներն այսուհետ եւս կշարունակվեն ու կզարգացվեն։ 

ԱՄՆ դեսպանը հրավիրել է Քննչական կոմիտեի նախագահին՝ մասնակցելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ  պայքարի մարտահրավերներին, քննության առանձնահատկություններին վերաբերող միջազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, Երեւանում։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում  համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը
Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի ավարտին, որը կխորացնի մեր համագործակցությունը...
Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին
Վստահ եմ՝ ձեր այցելությունն իր նպաստը կբերի համայնքային մակարդակով…
Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի տնօրենին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների...
Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը մի հարթանի չէ, չի կարելի շեշտը դնել մի ուղղության վրա. Փաշինյան
Դա արտահայտում է երկու կառավարությունների քաղաքական կամքը խորացնելու հարաբերությունները: Դա ամենակարեւորն է…
Նիկոլ Փաշինյանը և ԱՀՀ ղեկավարությունը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող…
Ստորագրվել է «ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը
ՊԵԿ տարածած հաղորդագրությունում նշված է, որ համաձայնագրի ստորագրման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ