News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից եւ կարեւորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը բարձր է  գնահատել նաեւ ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացմանը: Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում:

Իր հերթին դեսպան Հեֆերնը եւս ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունը: Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը եւ առաջիկա նախագծերը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ